Ամանորյա հրաշքները սկսվում են

Ամանորը հրաշալի տոն է, որը կապված է գալիք տարվա լավագույն հույսերի և ցանկությունների իրականացման հետ: Այն կախարդական է, խորհրդավոր, զարմանալի, անկրկնելի ու հմայիչ… մարդիկ սպասում են հերթական հրաշքի, մի լուսավոր հեքիաթի, նոր երջանկության…
Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցում դեկտեմբերի 13-ին հանդիսավոր կերպով վառվեցին տոնածառի լույսերը: Ողջ դպրոցում տիրում էր հեքիաթային և տոնական մթնոլորտ: Բոլոր դասասենյակները և սրահները զարդարված էին գեղեցիկ ամանորյա զարդարանքներով, իսկ նախասրահի պատուհանները աշակերտների շնորհիվ պատկերված էին՝ Ամանորը պատկերող գեղեցիկ և գունեղ նկարներով:
Ամանորյա մեկնարկն սկսվեց կիթառի մեղմ հնչյունների ներքո, հնչեց ուրախ ու տոնական երգը: Ուսուցիչների և աշակերտների հետ հաշվարկմամբ մեկնարկվեց տոնածառի խաղալիքների և լույսերի վառման արարողությունը, որը շնորհվեց դպրոցի տնօրեն Է. Մուրադյանին,ով մաղթեց,որ գալիք 2018 թվականը լինի նոր ձեռքբերումների և խաղաղության տարի, իսկ հ3 հիմնական դպրոցին մաղթեց անհուն բերկրանքի, սիրո ակնթարթների,գեղեցկության և հաջողության տարի:





Շնորհավոր տոնդ Սիրելի Ուսուցիչ

Սիրելի՛ ուսուցիչներ,
Ընդունեք մեր ջերմ շնորհավորանքներն ու լավագույն ցանկությունները մասնագիտական տոնի` ուսուցչի օրվա կապակցությամբ:
Մեծ է Ձեր վաստակը սերունդների կրթության ու դաստիարակության պատասխանատու գործում և դա է պատճառը նաև, որ յուրաքանչյուր հայի համար ուսուցիչ և ծնող բառերը նույնացվում են: Լինելով ազգային արժեհամակարգի ձևավորողը` Դուք միաժամանակ դառնում եք տվյալ համակարգի կարևոր հիմնասյունը և, անկախ տարիքից, սոցիալական, հասարակական դիրքից ու կարգավիճակից, Ձեր ներկայությամբ բոլորն իրենց զգում են որպես աշակերտ:
Մեկ անգամ ևս շնորհավորելով մասնագիտական տոնի` ուսուցչի օրվա կապակցությամբ, մաղթում եմ բոլորիդ նորանոր հաջողություններ այս պատասխանատու և կարևոր գործում:

Շնորհավոր հունիսի 1

Բարև երեխաների պաշտպանության միջազգային օր….. Թող աշխարհի բոլոր մանուկները մեծանան ընտանիքներում, ստանան ծնողների ջերմությունն ու սերը, և իրենց վառ աչուկներով լուսավորեն մեր մոլորակը……ամեն օր ավելի ու ավելի ամուր կանգնեն հողի վրա և դառնան ապագայի լուսավոր կերտողներ…

 

Վերջին զանգ… ու նոր սկիզբ.

Սիրելի շրջանավարտներ, շնորհավորում եմ այս գեղեցիկ ու անմոռանալի օրվա առթիվ: Ցանկանում եմ, որ վերջին զանգի ղողանջները լինեն այն նոր ու բաղձալի հաջողությունների սկիզբը, որոնց դուք նպատակադրել եք հասնել ապագայում: Ցանկանում եմ, որ նոր կյանքի քննությունները միշտ հանձնեք բարեհաջող ու նոր կյանքի ճանապարհին լենեք երջանիկ ու հաջողակ ճամփորդներ:
Թող Ձեր նոր կյանքում Ձեզ շրջապատեն հաջողությունն ու երջանկությունը, հաստատակամ քայլերով ընթանաք առաջ դեպի Ձեր նպատակների իրականացում…

Մասիսի տարածաշրջանի ՈՒՀԱ-ի առաջնության հերթական խաղ և հաղթանակ

Այսօր տեղի ունեցավ Մասիսի տարածաշրջանի ՈՒՀԱ-ի առաջնության հերթական խաղը:
Շնորհավորում ենք հաջորդ փուլ անցած Մասիս քաղաքի N3 հիմնական դպրոցի 《RԷՎՈԼՅՈՒՑԻԱ》թիմին, մաղթում հաջողություն հետագա խաղերում և հաղթանակ:

Սիրելի՜ կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ

Ասում են թե կինն ու գարունը չեն տարբերվում միմյանցից: Գարունը հենց կինն է ` միշտ ծաղկող, կինն էլ իր էությամբ գարուն է որ կա` հանելուկներով և անակնկալներով լի… Շնորհավորում եմ տոնդ, ցանկանում եմ ծաղկող գարուններ և անսպառ ժպիտներ: